Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նոր վարչապետի անունը կհայտնի մայիսի 15-ին
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը նոր վարչապետի անունը կհայտնի մայիսի 15-ին, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը: Հենց այդ օրը նախագահի պաշտոնից հեռացող Նիկոլա Սարկոզին իշխանությունը կփոխանցի նոր նախագահին:
Այս տեղեկությունն Օլանդը հայտնել է իր նախընտրական շտաբից դուրս գալիս, որտեղ նա իր համախոհների հետ քննարկել է իր պաշտոնավարման առաջին քայլերը:
Ֆրանսիայում վարչապետին նշանակում է նախագահը:









