Իրանում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչ է զոհվել

23:44 • 08.05.12

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աշխատակիցը Իրանում զոհվել է ավտովթարի հետևանքով, հաղորդում է Fars News գործակալությունը` հղում կատարելով ՄԱԳԱՏԷ-ի մամուլի ծառայությանը:


Ավտովթարը տեղի է ունեցել Արակ քաղաքի մոտակայքում՝ ծանր ջրի արտադրութլան «Խանդաբ» համալիրի մոտ:


Գործակալության հաղորդման համաձայն՝ մեքենան կորցրել է կառավարումը և շրջվել: Ավտոմեքենայում ՄԱԳԱՏԷ-ի 2 փորձագետ է եղել: Հարավային Կորեայից եկած մասնագետը՝ Օկ Սեոկ Սեն, մահացել է, իսկ նրա գործընկերը վնասվածքներ է ստացել: