Իսրայելում արտահերթ ընտրությունները չեն կայանա
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և «Կադիմա» ընդիմադիր կուսակցության առաջնորդ Շաուլ Մոֆազը այսօր առավոտյան համաձայնության են եկել ազգային միասնության կառավարության ձևավորման և սեպտեմբերի 4-ին նախանշված արտահերթ ընտրությունները չեղյալ հայտարարելու շուրջ, տեղեկացնում է vz.ru կայքը։
Նախօրեին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության ժողովի ժամանակ, վարչապետը հայտարարել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու անհարաժեշտության մասին, որի հիմնական նպատակն է՝ երկրում քաղաքական իրավիճակի կայունացումը պետք է դառնար։
Նշվում է, որ երկու կուսակցությունների համաձայնության շրջանակներում՝ «Կադիման» կմիանա ներկա կառավարությանը. փոխարենը, Նեթանյահուի կառավարությունը կվերանայի բարձրագույն հոգևոր ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին տարկետում հատկացնելու մասին օրենքը։









