Վրաստանում պաշտոնապես գրանցվել է ընդդիմադիր Իվանիշվիլիիի կուսակցությունը
Վրաստանի արդարադատության նախարարությանը պաշտոնապես գրանցել է ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք- Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Վրացական երազանք- Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ստեղծվել է ապրիլին: Այդ ժամանակ Իվանիշվիլին հայտնել էր, որ այն նպատակ ունի տապալել ներկայիս իշխանությանը:
Տարբեր սոցիոլոգիական հարցումների համաձայն` հենց Իվանիշվիլիի կուսակցությունն աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում կդառնա իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր մրցակիցը:









