Իզաբելլա Աբգարյանի հորդորը ընկերներին ու ֆեյսբուքցիներին

13:10 • 08.05.12

Ֆեյսբուքյան օգտատեր, «Ժառանգության» համամասնական ցուցակի ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող բլոգեր Իզաբելլա Աբգարյանը Facebook–ի իր էջում իր բոլոր ընկերներին հորդորել է իրեն ցավակցական նամակներ չգրել ու այդ թեմայով չզանգահարել:


Հիշեցնենք, որ ըստ նախնական հաշվարկների՝ «Ժառանգությունը» խորհրդարան կանցնի հինգ պատգամավորով, ինչի կապակցությամբ ցուցակի 9-րդ համար Իզաբելլա Աբգարյանը գրառել է.« Ի՞նչ է պատահել: Եթե նույնիսկ անցնեի խորհրդարան, մանդատս վայր էի դնելու, քանի որ անձամբ չեմ ընդունում ինչպես այս, այնպես էլ նախորդ կեղծված ընտրությունների արդյունքները:

 

Ինձ համար ողբերգությունը ոչ թե իմ հայտնվել-չհայտնվելու մեջ է, այլ նրա, որ Ժառանգության կորիզը՝ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը և Ստյոպա Սաֆարյանը պարտվեցին փողատերերին և այդ փողը վերցնողներին»:

 

Իզաբելլա Աբգարյանը շարունակում է աշխատել իրավաբանական գրասենյակում, շարունակում է իր բողոքն արտահայտել անձնական բլոգի միջոցով, և շարունակելու եմ լինել այնտեղ, որտեղ անտեսվում են իր ու իմ հայրենակիցների իրավունքները»: Իզաբելլա Աբգարյանը հույս ունի, որ այսքանով, «այս թեման փակվեց»:
Նշենք, որ «Ժառանգության» Արմեն Մարտիրոսյանը և Անահիտ Բախշյանը ևս Facebook սոցցանցի իրենց էջերում անդրադարձել են այս թեմային:

 

Արմեն Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով իրեն ցուցաբերված աջակցության համար գրել է. «Անկախ ամեն ինչից, ես շարունակում եմ իմ գործունեությունը որպես քաղաքացի և զինվոր»:

 

Անահիտ Բախշյանը էլ իրեն «սատարած, «հավանած, գոտեպնդած» և վերջապես ընտրած անձանց հայտնելով, որ շատ է ափսոսում, որ «Ազգային խորհրդարանում այլևս» չի ծառայելու, հավելում է. «Ոչինչ, ես ձևը կգտնեմ ծառայելու»: