Հրշեջների հետ կատակել են. մեկ օրվա մեջ երկու կեղծ ահազանգեր

20:27 • 08.05.12

Ըստ Արատակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ այսօր հրշեջ ծառայությունը գնացել է երկու կեղծ ահազանգերի հետևից:


Ըստ կայքէջի` ժամը 15.12-ին տեղեկություն էր ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 162 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Սակայն դեպքի վայր մեկնած հրշեջները նշված հասցեում այրվող մեքենա չէին հայտնաբերել:


Երկրոդ ահազանգը ստացել են ժամը 18.16-ին, ըստ որի` մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 54 շենքում հրդեհ է բռնկվել:


Դեպքի վայր էին մեկնել փրկարարների երկու մարտական հաշվարկ, բայց այս հասցեում էլ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: