Թուրքական ընդդիմության առաջնորդը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցչի հետ

17:25 • 08.05.12

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն այսօր հանդիպում կունենա ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:
 

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցելու է Պոլսո պատրարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Կուսակցության առաջնորդի հանդիպումը տեղի կունենա կուսակցության նոր հայեցակարգի մշակման շրջանակներում:
 

Քըլըչդարօղլուի հետ հանդիպմանը հայ, հույն, հրեա և ասորի համայնքների ներկայացուցիչներից բացի մասնակցելու են նաև կաթոլիկները, վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները:

 

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթը», Քըլըչդարօղլուն փոքրամասնություններին «մեսիջ» է հղելու: Նա նշելու է, որ սատարում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության` փոքրամասնություններին պատկանող գույքը վերադարձնելու ծրագրին, սակայն ԺՀԿ-ն կարևորում է նաև փոքրամասնությունների այլ խնդիրների կարգավորումը: