Ղազախստանում ավտոպատահարում Ղրղըզստանի 15 քաղաքացի է զոհվել
Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքի մերձակա մայրուղիներից մեկում «Կամազ» մակնիշի բառնատարը բախվել է «Սոն Յանգ» մակնիշի միոկրոավտոբուսին, ինչի հետևանքով 15 մարդ է զոհվել, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը։
Միկրոավտոբուսն ուղևորվելիս է եղել Ռուսաստանի Եկատերինբուրգ։ Բոլոր զոհվածները Ղրղըզստանի քաղաքացիներ են։
«Մեքենայի վարորդն ու 14 ուղևորներ տեղում զոհվել են»,- հաղորդել են Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Եվս 2 ուղևոր ու «Կամազ»-ի վարորդը տեղափոխվել են հիվանդանոց։









