Ոստիկանի կրակոցից արգենտինացի ֆուտբոլիստ է զոհվել

02:31 • 08.05.12

Արգենտինական «Բանֆիլդ» ակումբի պաշտպան Լաուտարո Բուգատոն, ով վարձավճարով հանդես էր գալիս «Տրիստան Սուարես» թիմում, զոհվել է ոստիկանի արձակած կրակոցից: Այս մասին հաղորդում է Football.ua-ն՝ հղում անելով Perfil գործակալությանը:

 

Ֆուտբոլիստը տուն է վերադարձել այն պահին, երբ ոստիկանները փորձել են կանխել նրա տնից ոչ հեռու գտնվող մեկ այլ տանը կատարվող կողոպուտը: Այն կանխելու համար կրակոցներ են հնչել և արձակած գնդակներից մեկը դիպել է ֆուտբոլիստին:

Գործակալությունը նշում է, որ ոստիկանը կալանավորված է, քանի որ դատախազության վարկածով, նա տվյալ գործողության ժամանակ  հրազեն կիրառելու իրավունք չուներ: