Լևոն Տեր–Պետրոսյանն իր մանդատը զիջում է Հրանտ Բագրատյանին

20:40 • 08.05.12

Լևոն Տեր–Պետրոսյանը հրաժարվելով պատգամավորական իր մանդատից՝ այն զիջում է Հրանտ Բագրատյանին։ Այս մասին նա հայտարարեց այսօր Ազատության հրապարակում կայացած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հնչեցրած իր ելույթի վերջում՝ հայտարարելով, որ դա և երախտիքի խոսք է, և՛ մեծ պատիվ իր համար։


Լևոն Տեր–Պետրոսյանը մանդատից հրաժարվելու իր որոշումը բացատրեց պատգամավորական գործունեության՝ նախկին նախագահի կոչումին ոչ պատշաճ լինելով։


Հանրահավաքին ներկաները ծափահարություններով ընդունեցին դա։