Զինված գրոհայինները Տրիպոլիում գրավել են վարչապետի աշխատավայրը

19:30 • 08.05.12

Լիբիայում զինված գրոհայինները հարձակվել են երկրի ժամանակավոր վարչապետ Աբդել Ռախիմ ալ-Կիբայի՝ Տրիպոլիում գտնվող գրասենյակի վրա: BBC-ի հաղորդմամբ, որը հղում է կատարում քաղաքական գործչի մամուլի քարտուղարին, ներկայում կրակոցները դեռ շարունակվում են շենքի ներսում:

 

Կառավարական շենքը շրջապատված է տասնյակ կիսաբեռնատար ավտոմեքենաներով, որոնց վրա զենիթային հրազեն է տեղադրված: Համարվում է, որ հարձակումն իրականացրել են նախկին «հեղափոխականները», որոնք կառավարությունից նյութական փոխհատուցում են պահանջում: Երկրի մայրաքաղաքի այդ շրջան տանող ճանապարհները արգելափակված են:
Հաղորդվում է նվազագույնը մեկ վիրավոր պահնորդի մասին, ով շենքի ներսում է: Շենքում եղած մարդկանց մեծ մասը լքել է այն, այդ թվում և՝ երկրի ֆինանսների նախարարն ու փոխվարչապետը:


Հստակ տեղեկություններ չկան կառավարության ղեկավարի գտնվելու վայրի վերաբերյալ: