Մեքսիկայում հեռուստաբանավեճը կիսամերկ մոդել է սպասարկել (տեսանյութ)
Playboy-ի նախկին մոդել Ջուլիա Օրայենը Մեքսիկայում նահագահական ընտրություններին ընդառաջ կազմակերպված հեռուստաբանավեճի ժամանակ, կիսամերկ զգեստով հեռուստատաղավար է մտել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։
Մեքսիկայի դաշնային ընտրական ինստիտուտը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից և հաղորդման մասնակիցներից, նշելով, որ հաղորդման պրոդյուսերը սխալ զգեստ է ընտրել մոդելի համար, ով այդ երեկո հաղորդավարի օգնականի դեր է ստանձնել։
Թխահեր մոդելի հագին մեծ ճեղքով սպիտակ զգեստ է եղել։ Հանդիսատեսի մի մասը շնորհավորել է Օրայենին, նրան կոչելով «աստղ», մինչդեռ մյուս մասը՝ բողոքել է նրա արտաքին տեսքից, ասելով, որ նրա ներկայությամբ կորել է հեռուստաբանավեճի լրջությունը։
Օրայենը հարցազրույցի ժամանակ ասել է, որ չի ակնկալել, որ իր զգեստն այդքան մեծ ուշադրության կարժանանա։ «Ինձ ասել էին հագնել սպիտակ երկար զգեստ։ Ես էլ որոշեցի օգտվել իմ զգեստապահարանից»,- ասել է մոդելը։









