Մոսկվայում ծնողները փորձել են 150 հազ ռուբլով վաճառել իրենց դստերը

10:12 • 08.05.12

ՌԴ մայրաքաղաքի իրավապահները ձերբակալել են Ղրղըզստանից և Ուզբեկստանից երկու երիտասարդի, որոնք փորձել են Մոսկվայում վաճառել իրենց նորածին դստերը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոսին»։

 

«Կինը Ղրղըզստանից է, իսկ տղամարդը՝ Ուզբեկստանից։ Երեկ ոստիկանները տեղական ժամանակով ժամը 15։50-ին ձերբակալել են երիտասարդներին՝ իրենց նորածին դստերը 150 հազ ռուբլով վաճառելու փորձ կատարելու պատճառով»,- տեղեկացրել է ոստիկանության ներկայացուցիչը։