Երևանում երեք մարդ է վրաերթի ենթարկվել

10:06 • 08.05.12

Մայիսի 7-ին, ժամը 12.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը, Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 48/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա մի երիտասարդի։

 

Ըստ Արտակարգ իրավիճակների ամփոփ տեղեկագրի՝ երիտասարդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

 

Նույն օրը, ժամը 17.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայի թիվ 65 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Նույն օրը ժամը 19.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Դ. Մալյանի փողոցի թիվ 6/65 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 21-ամյա Ալվարդ Մկրտչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Բոլոր երեք դեպքերով էլ կատարվում է քննություն: