Բակո Սահակյանը պարգևատրել է Հաղթանակի տոնի առթիվ
Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 7-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին Եռատոնի առթիվ և պետական պարգևներ հանձնել մի խումբ երախտավորների: Իր խոսքում Նախագահն ընդգծել է, որ մայիսյան փառավոր հաղթանակները ապացուցեցին ամբողջ աշխարհին, որ հայն ի վիճակի է պաշտպանել իր հայրենիքը, ստեղծել և շարունակաբար ամրապնդել իր անկախ պետականությունը:
Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անդամներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանի Հանրապետությունից և Սփյուռքից ժամանած հյուրեր:









