Ստամբուլի համալսարանում պայթյուն է տեղի ունեցել
Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆալուլտետում պայթյուն է տեղի ունեցել. Տեղեկացնում է «Դողան» գործակալությունը:
Համալսարանի ռեկտորատը հայտարարություն է տարածել, որում տեղեկացրել է, որ պայթյունը տեղի է ունեցել կանանց զուգարանում:
«Որևէ ուսանող կամ համալսարանի աշխատող պայթյունի հետևանքով չի տուժել: Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել»,- ասված է ռեկտորատի տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ պայթյունի հետևանքով 3 մարդ է տուժել:









