Սիրիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները
Սիրիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները, որոնք երկրի պատմության վերջին կեսդարյա ընթացքում անցան բազմակուսակցական հիմունքներով: «Սուրիա» հեռուստաալիքի հաղորդմամբ, բոլոր ընտրատեղամասերում ընտրությունը ավարտված է, և սկսվել է ձայների հաշվարկը:
Նախնական տվյալները կհաղորդվեն մի քանի ժամ անց: Հաշվի առնելով այն, որ ընտրողների մասնակցության բարձր ակտիվություն է նկատվել, անկախ դիտորդների գնահատմամբ, մասնակցության ցուցանիշը 60%-ից բարձր պետք է լինի:
Բացի իշխող Բաաս կուսակցությունից և իր հետ դաշնակցող Ազգային առաջադիմական ճակատից` ընտրություններին մասնակցել են 7 նոր կուսակցություններ, որոնք ստեղծվել են քաղաքական բարեփոխումների պրոցեսից հետո: Ընտրություններին նաև մի շարք անկախ պատգամավորներ են մասնակցում:









