Սիրիան իր SS-1c «Scud B» բալիստիկ հրթիռները տեղակայում է Թուրքիայի և Իսրայելի սահմանին (լուսանկարներ)
Սիրիայի բանակը փոխում է իր ծանր հրթիռային մեկնարկային կայանների տեղակայման վայրը, դրանք տեղափոխելով երկրի հարավ և հյուսիս` դեպի Թուրքիայի և Իսրայելի սահմանները, հաղորդում է Հորդանանի Anbar Baladna կայքը:
Կայքը հաղորդում է, որ նոր տեղակայման վայր տեղափոխման են նախապատրաստվում մի քանի հարյուր 9К72 հրթիռների մեկնարկային սարքավորումները:
Ավելի վաղ Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ հարկ եղած դեպքում կդիմի նաև Իսրայելի և Թուրքիայի հրթիռակոծմանը և տարածաշրջանային լայնածավալ պատերազմի, եթե Սիրիայի դեմ օտարերկրյա ռազմական միջամտություն սկսվի:
ՆԱՏՕ-ի մակնշմամբ SS-1c «Scud B» ԽՍՀՄ արտադրության բալիստիկ միաստիճան հրթիռները, կախված տեսակից 300-ից 850 կմ գործողության շառավիղ ունեն:












