Ուսուցչուհին ձերբակալվել է աշակերտուհիներին տանջանքների ենթարկելու մեղադրանքով
Բանգլադեշի ոստիկանությունը ձերբակալել է կրոնական դպրոցի ուսուցչուհուն, ով կասկածվում է աշակերտուհիներին տանջանքների ենթարկելու մեջ՝ դասերը բաց թողնելու պատճառով: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ին:
Ենթադրվում է, որ ուսուցչուհին «մեղավոր» աշակերտուհիների ոտքին դնում էր շիկացած երկաթ: Իշխանությունների տվյալների համաձայն՝ նրա գործողությունների արդյունքում տուժել են 14 աղջիկներ՝ 8-12 տարեկան: Ուսուցչուհին թաքնվում էր ոստիկանությունից այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ աղջկա ծնողները բողոք էին ներկայացրել իր դեմ:
Նշենք, որ 2010թ-ից մարմնական պատիժները Բանգլադեշում արգելված են:









