Երիտասարդ ամերիկացին դինոզավրի անուն է վերցրել
ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի բնակիչ 23-ամյա Թայլեր Գոլդը պաշտոնապես դարձել է Տիրոնազաուրուս Ռեքս, հաղորդում է Associated Press-ը:
Գոլդը դիմել է Յորքի դատարան իր անունը փոխելու խնդրանքով և որոշ ժամանակ անց արդեն դարձել Տիրոնազաուրուս Ռեքս Գոլդ անունով:
Գոլդը բացատրել է իր որոշումը նրանով, որ դինոզավրի անունն ըստ իրեն «ավելի զիլ է հնչում», քանի որ գործարարի համար բավական կարևոր է ունենալ հնչեղ և հիշվող անուն:









