Յուլյա Տիմոշենկոն դադարեցնում է հացադուլը

22:23 • 08.05.12

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն որոշել է դադարեցնել հացադուլը, ինչպես նաև համաձայնել է Կաչինովյան կայանավայրից տեղափոխվել Խարկովի հիվանդանոց, որտեղ նրան Գերմանիայից ժամանած բժիշկը պետք է բուժի, հաղորդում է BBC-ն:


Այս մասին պատմել է քաղաքական գործչի դուստր Եվգենյա Կարրը:


Տիմոշենկոն հացադուլ է սկսել ապրիլի վերջին՝ այն բանից հետո, երբ, իր խոսքով, կալանավայրից հիվանդանոց տեղափոխվելիս ծեծի էր ենթարկվել:


Ավելի վաղ բուժզննության արդյունքում գերմանացի բժիշկները ողնաշարային ճողվածք էին ախտորոշել Տիմոշենկոյի մոտ և կոչ արել երկրի կառավարության անհապաղ հոսպիտալացնել նրան:
 

Նշենք, որ Տիմոշենկոյի ազատազրկումը կտրուկ լարվածություն առաջացրեց Ուկրաինայի` Եվրամիության և Արևմուտքի հետ ունեցած հարաբերություններում: