Ամերիկուհին որդուն ատրճանակով է դպրոց ուղարկել
ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքի բնակչուհի Չելսի Գրիմսը իր 17-ամյա որդուն`Դարնել Յանգին, խլացուցիչով ատրճանակով է ուղարկել դպրոց, որպեսզի «ուսանողական ընկերները դադարեն ձեռք առնել», գրում է Daily Mail-ը:
Երբ Յանգին դպրոցում շրջապատել է 6 ուսանող և սպառնացել ծեծել միասեռական լինելու պատճառով, նա պայուսակից հանել է ատրճանակը և մի քանի անգամ օդ կրակել: Միջադեպի պատճառով Յանգին հեռացրել են դպրոցից, սակայն նա կարծում է, որ տնօրինությունը անարդար է վարվել:
Մայրը նման քայլի է դիմել այն պատճառով, որ որդին միասեռական է և անընդհատ դառնում է մյուս ուսանողների ծաղրի և վիրավորանքի առարկա:
«Ես բռնություն քարոզելու նպատակ չունեի: Ես միայն ցանկանում էին պաշտպանել որդուս մի քանի ամիս շարունակվող վիրավորանքներից ու սպառնալիքներից»,- նշել է Գրիմսը:









