Ռուս թոշակառուն չի կերել կնոջ պատրաստած ապուրը, հիմա նա զրկված է ոտքերից

15:22 • 08.05.12

ՌԴ Ալթայի երկրամասի բնակիչ Յուրի Տիկիչը կնոջ պատրաստած ապուրը չհավանելու պատճառով դաժան պատժի է ենթարկվել, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը:

 

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ Տիկիչի կինը նրան առաջարկել է սառած ապուր ուտել: 69-ամյա ամուսինը բարկացել է ու դուրս եկել տանից: Մի քանի ժամից նա բոլորովին օտար վայրում է հայտնվել, փորձել է ետ վերադառնալ, բայց այդպես էլ չի գտել տունդարձի ճանապարհը: Ավելի քան մեկ ամիս Տիկիչը տերևներ ու ձյուն է կերել: 0-ից մի փոքր բարձր ջերմաստիճանի պայմաններում տարեց թոշակառուն մի կերպ է դիմացել:

 

«Ես կարծում էի, որ արդեն վերջս եկել է: Անընդհատ փորձում էի տուն վերադառնալ, բայց չէր հաջողվում: Ուժերս սպառվել էին»,- ասել է Տիկիչը:

 

Պատահմամբ նրան հայտնաբերել են մի ֆերմայի աշխատողներ և տեղախոխել հիվանդանոց: Բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը, սակայն ստիպված են եղել անդամահատել ցրտահարված երկու ոտքերը:

 

«Ես այսօր շատ եմ զղջում, որ այն օրը չկերա կնոջս մատուցած ապուրը»,- ասել է Տիկիչը, հավելելով, որ այսուհետ առանց դժգոհելու կուտի կնոջ պատրաստած բոլոր ճաշատեսկները: