Ադրբեջանական դրոշ՝ երևանյան ասֆալտին. անհայտ չարագործ(ներ)ի «մտքի թռիչքը» Շուշիի ազատագրման օրվա առիթով (լուսանկարներ)

14:00 • 09.05.12

Այսօր՝ մայիսի 8-ի գիշերը լույս 9-ի վաղ առավոտյան անհայտ չարագործ(ներ)ը Երևանի Աբովյանի պուրակի հարևանությամբ՝ դեպի Սարալանջ տանող ճանապարհին՝ ասֆալտի վրա պատկերել են Ադրբեջանի դրոշը, ինչը ֆիքսել է Գագիկ Շամշյանի տեսախցիկը։

 

Միջադեպը, թերևս կապված է Շուշիի ազատագրման 20-ամյակի հետ, որը այս տարի բավական շուքով է նշվում ինչպես Արցախում, այնպես էլ Մայր Հայաստանում ։

 

Միջադեպի մասին շատ արագ իրազեկվել են պատկան մարմինները, որոնց աշխատակիցները շատ արագ վերացրել են դրոշի հետքերը։

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի