«Հըզբոլլահ»-ը նոր բազաներ է կառուցում

12:59 • 09.05.12

Google Earth-ում ներբեռնված արբանյակային լուսանկարները վկայում են այն մասին, որ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը Լիբանանի արևելքում` Սիրիայի հետ սահմանին, ակտիվորեն նոր ռազմաբազաներ է կառուցում, հայտնում է MIGnews-ը:


2006թ.-ից մինչ այսօր 4 բազաներ կառուցվել են Բեքաա հովտում: Առաջին անգամ դրանք նկատել են եվրոպական երկրների հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները` 2008թ.-ին:


Google Earth-ը նաև «Հըզբոլլահ»-ի բուռն շինարարական գործունեությունն է ցուցադրում Լիբանանի հարավում` Ջեզինի  լեռներում, որտեղ 2006 թ.-ին շարժման անդամների ու իսրայելական բանակի միջև տեղի ունեցան արյունալի մարտեր:

 

Ջեզինում ստեղծվել է ստորգետնյա բունկերների ընդարձակ ցանց: «Հըզբոլլահ»-ը կառուցել է նաև «արտադրական տեսքով» և մետաղյա տանիքներով բազմաթիվ շինություններ, սակայն այնտեղ ոչ մի արտադրական գործունեություն չի տարվում, իսկ դրանց նշանակությունը դեռ անհայտ է: