Մոտ ժամանակներում կանցկացվի Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալման շուրջ բանակցությունների հերթական փուլը
Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Դորոխինը լրագրողներին հայտնել է, որ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձակալության շուրջ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև բանակցությունների հերթական փուլը կանցկացվի մոտ ապագայում: Ըստ նրա` մինչ այսօր անցկացվել է բանակցությունների 4 փուլ:
Որոշ ժամանակ առաջ Коммерсант պարբերականին տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) կառուցման համար, եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխհամաձայնության չգան Գաբալայի կայանի վարձակալության հարցի շուրջ:









