Ջորջ Սորոսը Օբամայի նախընտրական քարոզարշավին 2 մլն ԱՄՆ դոլար է փոխանցել

01:17 • 09.05.12

Ամերիկյան հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը բացահայտ միացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աջակիցներին, նրա նախընտրական քարոզարշավին 2 մլն ԱՄՆ դոլար փոխանցելով, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:


Այդ միջոցները կտրամադրվեն երկու այսպես կոչված «քաղաքական գործողությունների սուպերկոմիտեներին»` «Ամերիկան քվեարկում է» և «Կամուրջ դեպի 21-րդ դար», որոնք աջակցում են դեմոկրատներին:


Նման կազմակերպությունները, ի տարբերություն թեկնածուների շտաբների, ֆինանսական միջոցների հավաքագրման խիստ սահմանափոկումների չեն ենթարկված:


Գործակալությունը նշում է, որ Օբաման գերազանցում է իր ախոյան Միթ Ռոմնիին ֆինանսական միջոցների հավաքման ցուցանիշով: Նրա նախընտրական հիմնադրամում ապրիլի վերջին արդեն 147 մլն ԱՄՆ դոլար գումար էր հավաքվել: