Ամերիկացին արդուկով այրել է որդուն 1 դոլար գողանալու համար

09:29 • 09.05.12

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ջոլիետ քաղաքի 35-ամյա բնակիչ Ջոզուե Մանրիկը, իր 11-ամյա որդուն 1 դոլլար գողանալու մեջ մեղադրելով, արդուկով այրել է նրան, գրում է Foxnews-ը:

 

Ոստիկանության աշխատակցի հավաստմամբ`միջադեպի օրը Մանրիկը գինովցած է եղել և վատ տրամադրություն ունեցել: Նկատելով, որ իր 1 դոլարանոցն անհետացել է, հոր կասկածներն ընկել են որդու վրա: Մանրիկը կաշվե գոտիով սկսել է հարվածել քնած երեխային` նրան արթնացնելու համար, այնուհետև տաք արդուկով այրել է նրա ձեռքն ու դեմքը:

 

Մանրիկին պայմականաորեն ազատ են արձակել 100 հազար դոլար գրավի դիմաց: