Իտալիայում շարունակվում է խաղադրույքների հետ կապված սկանդալը
Իտալիայում շարունակվում է հետաքննությունը՝ կապված բուքմեյքերական սկանդալի հետ: Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան հայտարարել է, որ հարցաքննություն է անցկացվելու 22 ակումբների 61 մարդկանց շրջանում, հաղորդում է «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը:
Ընդհանուր առմամբ, կասկած է հարուցում 33 հանդիպում, որից 29-ը կայացել են «B» Սերիայում: «A» Սերիայի խաղերը կասկածի տակ չեն:
Նախորդ տարի այս գործով ձերբակալվել էր 30 մարդ, որոնց թվում՝ ճանաչված ֆուտբոլիստներ Քրիստիանո Դոնին և Ջուզեպե Սինյորին:









