Տեսախցիկը ֆիքսել է նյույորքյան սարսափելի վրաերթը (տեսանյութ)
Նյու Յորքի փողոցներից մեկի տեսախցիկը սարսափելի վրաերթ է ֆիքսել, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:
18-ամյա Վիկտոր Խերեսն ընկերների հետ քայլելիս հանկարծ նկատել է ետևից մոտեցող մեքենան, փորձել է խուսափել վթարից, սակայն մեքենան բախվել է նրան: Վարորդը շարունակել է ընթացքը:
Ոստիկանության հաղորդմամբ` մեքենայի ղեկին 19-ամյա Տորնուբարի Գբարաբան է եղել, ում միջադեպից 5 րոպե անց հաջողվել է ձերբակալել:
Բարեբախտաբար բժիշկներին հաջողվել է փրկել վրաերթի ենթարկված երիտասարդի կյանքը:









