Մոսկվայում տեղի ունեցավ Հաղթանակի զորահանդեսը

11:00 • 09.05.12

Այսօր Ռուսաստանը, ԱՊՀ անդամ այլ երկրներ տոնում են 1945թ.-ին ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ Խորհրդային Միության տարած հաղթանակի 67-րդ տարեդարձը:


ՌԴ մայրաքաղաքում տեղի ունեցավ ամենամեծ զինվորական շքերթը: Զորահանդեսին մասնակցեց 14.000 զինծառայող:

 

Կարմիր հրապարակով նախ անցավ Պատվո պահակախումբը: Այնուհետ Ցամաքային, Ռազմաօդային ու Ռազմածովային ուժերի, Ռազմավարական նշանակության հրթիռային, Տիեզերական, Օդադեսանտային, ինչպես նաև ճառագայթային, քիմիական ու կենսաբանական պաշտպանության զորքերը:

 

Այնուհետ հրապարակով անցան մարտական մեքենաները: 

 

Զորահանդեսի երաժշտական հատվածն ապահովում էին 1.100 երաժիշտներ: