Վրաստանում պատգամավոր հնարավոր կլինի դառնալ 21 տարեկանում
Վրաստանի խորհրդարանի մայիսի 8-ին կայացած նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Փոփոխության համաձայն` իջեցվել է պատգամավոր դառնալու տարիքային շեմը` 25-ից հասցվելով 21-ի: Օրինագծին միաձայն կողմ է քվեարկել 150 պատգամավորից 112-ը:
Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունն ուժի մեջ կմտնի երկրորդ, երրորդ ընթերցում անցնելուց ու նախագահի վավերացումից հետո:









