Հրդեհ Ֆիլիպիններում.17 զոհ
Ֆիլիպիննների հարավային Բուտուան քաղաքի տոնավաճառում բռնկված հրդեհի պատճառով 17 մարդ է զոհվել, գրում է The Washinghton Post-ը:
Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով գիշերվա 3:55-ին,երբ աշխատողների մեծ մասը քնած են եղել: Այդ պահին շենքում եղել է ընդանուր առմամբ 21 մարդ, որոնցից 4-ին է հաջողվել փրկվել:
Հրշեջ ծառայության աշխատակիցներին միայն 5 ժամ անց է հաջողվել մարել հրդեհը, ինչից հետո ոստիկանները դուրս են բերել զոհվածների մարմինները:









