Նիդերլանդներում մուսուլման երեխաներին խոզի մսով են կերակրում
Նիդերլանդների մանկատներում բնակվող մուսուլման երեխաներին խոզի մսով են կերակրում, հայտնում է Cihan-ը: Սա առաջացրել է երկրում բնակվող մուսուլմանների զայրույթը:
Հենգելո քաղաքի բնակչուհի Օզգյուլ Էրյըլդըխը պատմել է, որ իր ամուսնու հետ ամուսնալուծվելուց հետո, իր երեխաները 2009թ.-ին հանձնվեցին Մանկական կենտրոններից մեկը: Նրան թույլատրվել է տեսնվել երեխաների հետ ամիսը մեկ անգամ և ընդամենը 1 ժամով:
«Չնայած իմ պնդումներին, որ կենտրոնի աշխատակիցները չկերակրեն իմ երեխաներին խոզի մսով, նրանք շարունակում են դա անել: Ես չեմ կարող դրա հետ համակերպվել: Ակնկալում եմ պաշտոնյաների աջակցությունը: Նրանք ինձ հայտնել էին, որ եթե ես աշխատանք գտնեմ, կվերադարձնեն երեխաներիս: Ես գտա աշխատանք, սակայն նրանք չեն վերադարձնում նրանց»,- ասել է նա:
Կնոջ փաստաբանը հայտնել է, որ իրենք դատարան են դիմել, քանի որ օրենքով մուսուլման երեխաներին արգելված է կերակրել խոզի մսով:









