Ռոմնին շարունակում է հաղթարշավը. նա հաղթել է ԱՄՆ ևս երեք նահանգներում անցկացված փրայմերիզում

10:26 • 09.05.12

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածության հավակնորդ Միթ Ռոմնին հաղթել է ևս 3 նահանգներում` Հյուսիսիային Կարոլինայում, Ինդիանայում ու Արևմտյան Վիրջինիայում անցկացված փրայմերիզում, հայտնում է vz.ru-ն: Դե ֆակտո Ռոմնին հանրապետական թեկնածուների մրցապայքարում հաղթող է դարձել դեռ ապրիլի 10-ին, երբ մրցապայքարից դուրս եկավ նրա կուսակից Ռիք Սանտորումը` դստեր հիվանդության պատճառով:


 

Ռոմնիից բացի, կուսակցության միասնական թեկնածուն դառնալու համար է պայքարում նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկարամյա անդամ Ռոն Փոլը: Սակայն նրա շանսերը շատ քիչ են գնահատվում:


Հանրապետականների միասնական թեկնածուի անունը կհայտարարվի օգոստոսի վերջին կայանալիք կուսակցության համագումարում, ով էլ կդառնա վերընտրվել ցանկացող դեմոկրատ Բարաք Օբամայի մրցակիցը նոյեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններում: