Սիրիայում հերթական պայթյունն է որոտացել
Սիրիայի հարավարևմտյան Դերաա քաղաքի շրջակայքում, սիրիական բանակի բեռնատարի և ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյան միջև որոտացած պայթյունի հետևանքով սիրիական բանակի 6 զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել, տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Գործակալության լուսանկարչի խոսքերով` պայթյունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյան անցնելուց վայրկյաններ հետո: Նշվում է, որ շարասյան մեջ է եղել միջազգային դիտորդների առաջին առաքելության ղեկավար, նորվեգական զինված ուժերի գեներալ-մայոր Ռոբերտ Մուդը:
Միջազգային դիտորդներից ոչ ոք չի տուժել: Միջադեպի մասին այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:









