ՀՀ դեսպանն ու ԱՄԷ փոխնախագահը քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
Մայիսի 15-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպել է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ- Մաքթումի հետ:
ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ զրույցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել փոխնախագահին:
Հանդիպմանը քննարկվել են հայ-էմիրաթյան, հատկապես, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
ԱՄԷ փոխնախագահը հաջողություն է մաղթել դեսպանին և կարևորել Հայաստանի հետ հետագա համագործակցության խորացումը:









