ԱՄՆ-ում 4.62 մլն դոլարով 1955թ Մերսեդես է վաճառվել (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Սկոթսդեյլ քաղաքի աճուրդի տանը 4.62 մլն դոլարով վաճառվել է 1955թ. արտադրության ալյումինե թափքով Mercedes-Benz 300SL Gullwing սպորտային մեքենան, տեղեկացնում է style.rbc.ru կայքը:
Այն արտադրվել է 1954-57թթ և աշխարհում գոյություն ունի ընդամենը 1.4 հազ օրինակ: Դրանցից միայն 29-ի թափքն է պատրաստված ալյումինից:
Մեքենայի նախնական արժեքը սահմանված էր 2.5մլն դոլար: Նոր սեփականատիրոջ անունը չի հրապարակվում:
Հավելենք, որ Mercedes-Benz 300SL-ի շարժիչի հզորությունը 212 ձիաուժ է, իսկ առավելագույն արագությունը` 260կմ/ժ:









