Ռուսաստանում ոստիկանները ծեծել են իրենց դիմած բռնաբարված կնոջը
Ռուսաստանի Բաշկորտոստանի Հանրապետությունում քրեական գործ է հարուցվել երկու ոստիկանի նկատմամբ, որոնք մեղադրվում են կնոջը ծեծի ենթարկելու մեջ, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով երկրի քննչական վարչությանը:
«Ազգությամբ կովկասցու» կողմից բռնաբարված կինը դիմել է ոստիկանություն, սակայն օգնելու փոխարեն, իրավապահները նրա վրա են հարձակվել բռունցքներով:
38-ամյա կապիտանն ու նրա հասակակից վարչության պետը չեն շտապել «տեղներից շարժվել», ինչի պատճառով կինը նրանց մեղադրել է կոռուպցիայի մեջ: Դա զայրացրել է կապիտանին, և նա հարվածել է կնոջ դեմքին: Այնուհետ գործընկերոջը միացել է երկրորդ ոստիկանն ու «թեժացրել» ծեծը:
Իրավապահները մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:









