ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա. Բաքվում հայտարարել է գերմանացի պատգամավորը

14:59 • 16.05.12

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Կանաչների կուսակցության անդամ Ֆոլկեր Բեքն այսօր Բաքվում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը տեսնում է միմիայն խաղաղ ճանապարհով, հաղորդում է Trend-ը:

 

Ժողովրդավարությանը նվիրված միջոցառման ժամանակ, նա ասել է, որ խնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա`  չհիշատակելով տարածքային ամբողջականության պահպանման մասին ոչ մի խոսք, ինչն առաջացրել է ադրբեջանական լրատվամիջոցների զայրույթը: