Ստեղծվել է աշխարհի ամենամեծ շոկոլադե քանդակը
Կանադական Qzina Specialty Foods ընկերությունն իր 30-ամյա հոբելյանի կապակցությամբ պատրաստել է աշխարհի ամենամեծ շոկոլադե քանդակը, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը:
8290 կգ կշռող սալիկն արտաքնապես նման է մայաների բրգաձև ամրոցի: Ընկերության ներկայացուցիչներն այս ընտրութունը բացատրում են նրանով, որ շոկոլադի հայտնաբերման գործում մայաների հնագույն քաղաքակրթությունն իր էական դերն է ունեցել:
Հարգանքի տուրք մատուցելով մայաներին, ընկերության ղեկավար Ֆրանսուա Մալեն և քանդակագործ Ստեֆան Թրենդը ձեռնամուխ են եղել մայաների Կուկուլկան ամրոցի պատրաստման գործին:
3մ երկարությամբ և նույնքան լայնությամբ շոկոլադե քանդակը պատրաստելու համար անհրաժեշտ է եղել մոտ 400 ժամ: Աշխատանքն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Հսկա շոկոլադե ամրոցը կցուցադրվի Կալիֆորնիայի Qzina ինստիտուտում: Ցուցադրությունը կսկսվի հունիսի 4 և կշարունակվի մինչև դեկտեմբերի 21-ը: Եթե այդ օրը աշխարհի վերջը չգա, ապա ցուցադրությունը կշարունակվի:









