Բոգոտայում նախկին նախարարի դեմ մահափորձից 39 մարդ է տուժել (լուսանկարներ)
Կոլումբիայի մայրաքաղաքում մահափորձ է կատարվել ներքին գործերի նախկին նախարարի դեմ, ինչի արդյունքում զոհվել են նրա 2 թիկնապահները (որոշ լրատվամիջոցներ նշում են ևս 3 զոհի մասին), առնվազն 39 մարդ վնասվածքներ է ստացել:
Հարձակումն իրականացրել է Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր (ԿՀԶՈւ, FARC) ապստամբական խմբավորումը:
Նախկին նախարարը՝ Ֆերնանդո Լոնդոնոն, թիրախ է դարձել ռադիոկայան որպես հյուր գնալու ժամանակ: Նա աննշան վերքեր է ստացել և նրան վտանգ չի սպառնում: Այժմ նա վիրահատություն է անցնում՝ կրծքավանդակից ապակու բեկորները հեռացնելու համար:
Պայթյունը տեղի է ունեցել Բոգոտայի բանուկ առևտրային շրջանում, գրեթե նախկին նախարարի զրահապատ արտաճանապարհային մեքենայի մոտ: Տեսագրությունը ցույց է տալիս, որ հարձակվողը ծպտված հեռացել է, դրանից հետո տարածքում կեղծամ և գլխարկ է հայտնաբերվել:
Երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը 277 000 դոլարի չափով պարգտևատրում է խոստացել ցանկացած ինֆորմացիայի դիմաց:
Վերջին անգամ FARC-ը Բոգոտայում պայթյուն էր իրականացրել 2003-ին՝ 36 մարդ սպանելով El Nogal ակումբում:









