Մի-28ՆԷ «Գիշերային որսորդ» ռազմական ուղղաթիռն այս շաբաթ կներկայացվի Մոսկվայում (տեսանյութ)

23:46 • 16.05.12

Ռուսական արտադրության Մի-28ՆԷ «Գիշերային որսորդ» ուղղաթիռը ռազմական արդյունաբերույան ևս 49 այլ նմուշների հետ միասին կներկայացվի Մոսկվայում կայանալիք ուղղաթիռային արտադրության միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


Միջազգային ցուցահանդեսը կանցկացվի մայիսի 17-19-ը «Կրոկուս Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում: Միջոցառման կազմակերպչի տվյալներով, նախատեսվում է 147 ռուսական կազմակերպության և 17 երկրից ժամանած 53 օտարերկրյա կազմակերպության մասնակցություն:


«Ցուցահանդեսին ներկա կլինեն ավելի քան 56 երկրների 100-ից ավել ներկայացուցիչներ», - ասվում է միջոցառման կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ: