Էրեբունի հիվանդանոցի բժիշկի ինքնասպանության գործով նյութեր են նախապատրաստվում
Այսօր առավոտյան ինքնասպան է եղել «Էրեբունի» հիվանդանոցի բժիշկ, մասնագիտությամբ ուրոլոգ, 48 ամյա Արմեն Թումայնանը: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ ինքնասպանության գործով դեռ քրեական գործ չի հարուցվել, սակայն գործով նյութեր են նախապատրաստվում:
Էրեբունի հիվանդանոցի տնօրինությունը մեզ հետ չկարողացավ խոսել, հեռախոսավարուհին ասաց, որ տվյալ պահին հիվանդանոցում ՀՀ Առողջապահության նախարարությունից եկել են ստուգելու: Հիվանդանոցի ուրոլոգիայի բաժնից էլ Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ ոչինչ չեն կարող ասել, քանի որ իրավասու չեն:
Մեզ հաջողվեց պարզել միայն, որ ինքնասպան եղած բժիշկը մի քանի օր աշխատանքի չի գնացել: Վերջինս ամուսնացած էր և ուներ երկու երեխա:









