Դպրոցական խորհրդարան՝ Գագրայի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում
Օրերս Աբխազիայի Գագրա քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 3 հայկական դպրոցում, տնօրեն Գ. Տրապիզոնյանի նախաձեռնությամբ, ձևավորվել է դպրոցական խորհրդարան, որի անդամները 5-11-րդ դասարանի աշակերտներ են:
«Երկրամաս» կայքը տեղեկացնում է, որ դպրոցական խորհրդարանը ձևավորվել է ազատ ընտրությունների միջոցով և աշակերտներն առաջին անգամ կայացրել են միանգամայն ինքնուրույն որոշումներ:
«Նրանք կատարեցին ինքնուրույն, առանց ուսուցիչների միջամտության քվեարկություն, և դա եղավ նրանց կյանքի առաջին ինքնուրույն քայլը»,- ասված է տեղեկատվության մեջ:
Այնուհետև, աշակերտներն ընտրել են հինգ հոգուց բաղկացած խորհուրդ: Դպրոցական խորհրդարանը հանդես է եկել իր առաջին նախաձեռնությամբ՝ վերջերս անցկացնելով ընդհանուր դպրոցական շաբաթօրյակ:
«Սրանք դեռ առաջին քայլերն են, և հուսով ենք, որ հաջորդ տարի դպրոցական խորհրդարանը, ավելի սերտ կհամագործակցի ուսուցիչների հետ»,- ասել է դպրոցի տնօրենը:









