Քննարկել են Վրաստանի կալանավայրերում գտնվող ՀՀ քաղաքացիների ներման հարցերը

12:32 • 16.05.12

Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավայի հետ:

 

ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի կալանավայրերում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքներին, ոչ ծանր և ոչ դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտված ՀՀ քաղաքացիների` առաջիկայում ներման և ազատ արձակման հնարավորությանն առնչվող հարցեր:

 

Երկուստեք քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: