Հայտնի է Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը հայտնել է, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 17-ին:
Մինչ այդ, կձևավորվի ժամանակավոր կառավարություն, որի ղեկավար կնշանակվի Հունաստանի Պետխորհրդի նախագահ Պանայոտիս Պիկրամենոսը, գրում է BBC-ն:
Մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթած քաղաքական կուսակցություններին չի հաջողվել պայմանավորվածության գալ կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարցում, ինչից հետո որոշում է ընդունվել անցկացնել նոր ընտրություններ:









