Վրաստանում ՀՀ դեսպանը քննարկել է Սուրբ Նշան եկեղեցու զանգակատան փլուզման դեպքը
Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը մայիսի 15-ին հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեի հետ և քննարկել մայիսի 13-ի գիշերը Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու զանգակատան փլուզման դեպքին առնչվող հարցեր։
ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ երկուստեք արձանագրվել է Սուրբ Նշան եկեղեցու շուտափույթ վերանորոգման և ամրացման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։
Դեսպան Մանուկյանը և Նիկոլոզ Վաշակիձեն քննարկել են նաև Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքներն սկսելու հարցը, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունների օրակարգին առնչվող այլ հարցեր:









