Ստեփանակերտում նոր մանկապարտեզ է կառուցվում

17:03 • 16.05.12

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին մասնակցել է Ստեփանակերտում նոր մանկապարտեզի շենքի հիմնարկեքի արարողությանը:

 

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ երկրի ղեկավարը կարևորել է մայրաքաղաքում ժամանակակից պայմաններին համապատասխանող նախադպրոցական հաստատության կառուցումը` այն համարելով լավ հիմք մատաղ սերնդի զարգացման, դաստիարակության և ժամանցի պատշաճ կազմակերպման համար:

 

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերար Սեյրան Կարապետյանին` այս սոցիալական նշանակության օբյեկտի շինարարության ֆինանսավորման համար: