Քիսինջերին մանրակրկիտ խուզարկել են Նյու Յորքի օդանավակայանում
Նյու Յորքի Լա Գարդիա օդանավակայանի աշխատակիցները ի դեմ 88-ամյա տարեց տղամարդու՝ չեն ճանաչել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, նոբելյան մրցանակակիր Հենրի Քիսինջերին և մանրամասն խուզարկել են նրան, գրում է The Washington Post-ը:
Հրատարակության խմբագրություն է զանգել միջադեպին ականատես ականատեսը: Պարզվում է, խուզարկումը շարունակվել է նաև այն բանից հետո, երբ Քիսինջերը ներկայացել է: Քիսինջերը անվասայլակով է հասել ինքանթիռ:
Քիսինջերի ներկայացուցիչը ասել է, որ օդանավակայանի աշխատակիցները իրենց «միանգամայն նորմալ» են պահել: Նախկին պաշտոնյան, իր հերթին, օդանավակայանի աշխատակիցներին գովել է «լարված պայմաններում կատարված լավ աշխատանքի համար»:
Քիսինջերը ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 1973-77 թթ:









